Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի` Կրեմլ ներկայացված ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն` Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային և ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն և մոտոհրաձգային ու հետևակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:

Այս տեղեկատվությունը երեկ պաշտոնական հաստատում չստացավ, չնայած, կրկնում ենք, ակտիվորեն շրջանառվում ու տարածվում էր ռուսական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:

Թերթի աղբյուրների համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նախօրեին կարճատև՝ մի քանի ժամյա այցով գտնվել է Հայաստանում, ենթադրաբար՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Թե ինչ նպատակով, հայտնի չէ: Ակնհայտ է, սակայն, որ այս երկու տեղեկությունները կապված են իրար հետ, և մեկը լրացնում է մյուսին:

Եթե իսկապես Պուտինը նման հրահանգ է իջեցրել, ապա ակնհայտ է, որ ՌԴ պաշտպանության նախարարը պետք է այցելեր Գյումրի՝ տեղում այդ հրահանգն «իրացնելու համար»: Կամ, եթե Շոյգուն ժամանել է Հայաստան, ապա, վստահաբար՝ ինչ-որ հույժ կարևոր առաքելությամբ: Եվ ուրեմն, եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է, որ այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով:

Դրա համար Ռուսաստանը, իհարկե, իրավական հիմնավորումներ ունի, նման «զորաշարժերը» կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, և Հայաստանն, ըստ էության, ոչինչ անել չի կարող դրա դեմ: Սա այն է, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգում էին «մի քանի տասնյակ մարգինալները», սա սեփական երկրում օտարերկրյա զինված ուժեր ունենալու գինն է, որը նշանակում է, որ ցանկացած ժամանակ Հայաստանն ակամա կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ:

Ընդ որում, իրավիճակի նրբությունն այն է, որ ռուսական այդ գործողությունները նախապատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համար, իսկ Թուրքիան մեր «դարավոր թշնամին» է: Այսինքն՝ Աստված մի արասցե, ռուս-թուրքական ռազմական առճակատման դեպքում ռուսական զինուժի գործողությունները հանրային աջակցություն կստանան Հայաստանում, քանի որ դրանք ուղղված են լինելու մեր դարավոր թշնամու դեմ:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում