ԱՄՆ-ն համարում է, որ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսկան Սու-24 կործանիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն, հայտնում է RIA Novosti-ն:
«Հասանելի տեղեկտավությունը, ներառյալ՝ տվյալները Թուրքիայից և մեր սեփական աղբյուրներից ցույց են տալիս, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը»,- հայտնել է Թրյուդոն լրագրողներին: