ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համարում է, որ Վաշինգտոնը, Մոսկվան և Անկարան կարող են համագործակցել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Այդ մասին երկուշաբթի օրը Փարիզում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն Ռոդսը, գրում է RIA Novosti-ն:
Ռոդսի խոսքերով՝ ԱՄՆ նախագահn ընդգծել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան, արաբական աշխարհի մեր դաշնակիցները և Իրանը պետք է բանակցություններ վարեն:
Օբաման ասել է, որ դա այն ուղղությունն է, որի շուրջ կարող ենք միասին աշխատել: