Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 2016-ի սկզբին կայցելի Թուրքիա, տեղեկացնում է Interfax-ը:
Այդ հայտարարությունը Պորոշենկոն արել է Փարիզում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
«Շատ հետաքրքիր և առարկայական զրույց ունեցանք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Հանդիպումը շատ անկեղծ էր և տևեց մեկ ժամից ավելի: Մենք պայմանավորվեցինք մեր հետագա գործողությունների և Թուրքիա կատարվելիք իմ այցի վերաբերյալ, որը նախատեսում է 2016-ի առաջին քառորդում, ու մենք այդ այցելությունից բեկում ենք ակնկալում»,- հայտարարել է Պորոշենկոն:
Նա պարզաբանել է, որ խոսքը տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում համագործակցության մասին է: