Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ցավում է Մոսկվայի և Անկարայի միջև կառուցողական հարաբերությունները կորցնելու համար, հայտնում է gazeta.ru-ն:
«Ես կարծում եմ, որ մենք բոլորս ցավում ենք, և անձամբ ինձ համար շատ ցավալի է»,- հայտարարել է Պուտինը Փարիզում կլիմայական գագաթնաժողովի ժամանակ կայացած մամլո ասուլիսում:
Պուտինի խոսքերով` խնդիրները, որոնք այժմ սրվել են, Ռուսաստանը վաղուց փորձում էր լուծել, այդ թվում՝ խնդրել է դադարեցնել Մոսկվայի դեմ պայքարող ահաբեկիչներին Թուրքիայի տարածքում թաքցնելու սովորությունը:
«Ցավոք, մենք չտեսանք մեր մտահոգությունների վերաբերյալ գործընկերական արձագանք»,- հայտարարել է Պուտինը: