Արժույթի միջազգային հիմնադրամը ներառել է չինական յուանը պահուստային արժույթի թվի մեջ, տեղեկացնում է The New York Times-ը:
Այդ որոշումը համաշխարհային շուկայում կամրապնդի Չինաստանի դիրքը: ԱՄՀ պահուստային արժույթի ֆոնդի մեջ մտնում են դոլարը, եվրոն, իենը և ֆունտ սթեռլինգը:
Ավելի վաղ ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդն առաջարկել էր մտցնել յուանը պահուստային ֆոնդ: