Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալվեց Կազանի «Ռուբին»-ին:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Հանդիպման հայտացուցակից դուրս էր մնացել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիսին, ապա վերջինս մնաց պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք, որ այս խաղից հետո «Սպարտակ»-ն իր ակտիվում ունեցավ 27 միավոր և զբաղեցրեց Ռուսաստանի առաջնության աղյուսակի 5-րդ հորիզոնականը: