Ocean Drive ամսագիրը տարվա արդյունքներն է ամփոփում Քեթի Հոլմսի հետ. հենց նրան է ամսագիրն ընտրել որպես դեկտեմբերյան համարի հերոսուհի: Թոմ Քրուզի 36-ամյա նախկին կինը ոչ միայն իր լուսանկարներով զարդարել է ամսագրի փայլուն էջերը, այլև պատասխանել է լրագրողի հարցերին: Տարվա արդյունքներն ամփոփելով՝ դերասանուհին խոստովանել է, որ հետադարձ հայացք ձգելով անցնող տարվա իրադարձությունների և ընդհանրապես իր ողջ կյանքի վրա՝ համարում է, որ շատ գոհ է ամեն կատարվածից, գրում է spletnik.ru-ն:
«Չնայած այն բանին, որ իմ մասնագիտությունը կապված է կինոինդուստրիայի հետ, ես ապրում եմ ամենասովորական կյանքով: Երբ աշխատանքի եմ շտապում, մետրոյով եմ գնում կամ տաքսիով: Դա սկզբունք չէ, չէ՞ որ երբ ես աշխատանքից ուշանում եմ, ապա մտածում եմ միայն նրա մասին, որ ժամանակին տեղ հասնեմ: Թե ինչպես դա կանեմ, կարևոր չէ»,- ասել է դերասանուհին: