Թուրքիայի իշխանությունները երկիր չեն թողել մոտ 1.3 հազար միգրանտների, ովքեր նախատեսել են ուղևորվել Հունաստան, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նրանց մեջ եղել են հարյուրավոր սիրիացիներ, իրաքցիներ, իրանցիներ և աֆղանստանցիներ:
Բացի այդ, ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդ, ովքեր կասկածվում են մարդկանց առևտրով զբաղվելու մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան համաձայնվել է ԵՄ-ին օգնել միգրանտների հոսքով զբաղվելու հարցով այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել երկրին €3 միլիարդ հատկացնելուն: