Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման հարցով ԵՄ-ի հետ հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը խոսում է նրա մասին, որ Իսրայելը ցանկություն չունի լուծելու այդ հարցը: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության՝ ՊԱԿ-ի գործկոմի քարտուղար Սաիբ Օրեյքաթը:
Կիրակի օրը Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իսրայելը դադարեցնում է Պաղեստինի հետ հակամարտության լուծման թեմայով ԵՄ-ի ներկայացուցիչների հետ դիվանագիտական շփումները:
«Նեթանյահուն այդ որոշմամբ պատասխանում է բռնագրավված տարածքներում իսրայելական ապրանքների մակնանշման վերաբերյալ ԵՄ-ի որոշմանը, ինչը վկայում է, որ նա չի ցանկանում լուծել Պաղեստինի ժողովրդի հետ հակամարտությունը»,- հայտարարել է Օրեյքաթը: