Պիզա քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտում ռոբոտ-հումանոիդ են նախագծել, որը կարող է փոխարինել հրշեջներին, պայթուցիկ նյութեր վնասազերծող մասնագետներին, գրում է rosbalt.ru-ն:
Walk-Man ռոբոտի նախատիպի նախագծումը սկսվել է 2013-ին: Ռոբոտը կշռում է 118 կգ, նա ոտքեր և ձեռքեր ունի, զինված է լազերային տպիչով: Սարքը հեշտությամբ է հաղթահարում ցանկացած խոչընդոտ և արագ տեղաշարժվում է անհարթ տարածության մեջ:
Հետագայում ծրագրվում է ստեղծել ռոբոտին կառավարող հեռահար համակարգ: