Գերմանական Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ու արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ Բունդեսվերի զինվորների հնարավոր մասնակցությունը։
Ընդգծվում է, որ 2016 թվականին առաքելությունը կարժենա 134 միլիոն եվրո և կիրականացվի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար Սիրիա կարող է ուղարկվել մինչև 1200 գերմանացի զինծառայող։