Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վախենում է ոչ միայն ծննդաբերությունից, այլև դրա հետևանքներից՝ շաքարախտից, գրում է starslaif.ru-ն:
Ինչպես առաջին հղիության ժամանակ, այս անգամ էլ նա ավելորդ կիլոգրամներ է հավաքել, ավելին, ոտքերն ու ձեռքերը ուռչում են, դժվարանում է քայլել, սակայն դա էլ ետ չի պահում նրան քմահաճույքները բավարարելուց: Վերջերս, նա Լոս Անջելեսից հատուկ մեկնել էր Լուիզիանա, որպեսզի Նոր Օռլեանի ռեստորաններից մեկում համտեսի իր սիրելի ծովախեցգետնի չանչերը: Ի՞նչ դիետայի մասին կարող է խոսք լինել:
Բժիշկները նրան խորհուրդ են տալիս չափավորել սնունդը, սակայն Քիմը, երևում է, չի պատրաստվում հետևել նրանց խորհրդին: Մտերիմները նույնպես ոչ մի կերպ չեն կարողանում նրան ետ պահել շատ ուտելուց: Միայն վերջերս, երբ այնքան էին ուռչել նրա ոտքերն ու ձեռքրերը, որ նա հազիվ էր քայլում, իսկ արյան անալիզը զգուշացնում էր շաքարախտի առաջացման վտանգի մասին։ Քիմը կարծես ուշքի է եկել և խոստացել է բժիշկներին, որ կանցնի ճիշտ սննդակարգի: