Մոսկվայի «Սպարտակ»-ը Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կհանդիպի «Ռուբին»-ին:
Ձեզ ենք ներկայացնում հյուրերի մեկնարկային կազմը.
«Սպարտակ»` Ռեբրով, Կ.Կոմբարով, Տասկի, Բոկետի, Դ.Կոմբարով, Գլուշակով, Զոտով, Ռոմուլո, Պոպով, Պրոմես, Զե Լուիշ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պահեստայինների կազմում է: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա վերջինս չէր ընդգրկվել մոսկովյան ակումբի հայտացուցակում:
Հիշեցնենք, որ «Ռուբին» – «Սպարտակ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։15-ին։