ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզում կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովի ժամանակ Պուտինի հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իշխանության օրինական քաղաքական անցման շրջանակներում պետք է հեռանա նախագահի պաշտոնից, տեղեկացնում է Reuters-ը:
Օբաման նաև ընդգծել է ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները հնարավոր է վերացվեն, եթե Մոսկվան հարգի Մինսկի համաձայնագիրը:
Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը և Օբաման քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող հարցեր: