Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ցավակցել է նրան՝ կապված Սու-24 ինքնաթիռի կործանման հետ։
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Օբաման ցավակցություն է հայտնել ռուսական ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ, որը թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցվել է Սիրիայում»։