Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամերիկյան ակումբի հետ հանդիպումը կարող էր այլ ելք ունենալ. Արայիկ Բաղդադյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվությանի հետ զրույցում ամփոփել է աշխարհի ակումբային առաջնությունը:

«Վիճակահանության արդյունքում Բուլղարիայի, Ղրղզստանի և Վրաստանի ակումբների հետ հայտնվել էինք «C» խմբում: Հաջորդ փուլ էին դուրս գալիս միայն առաջին տեղ գրաված ակումբները: Առավելության հասանք ղրղզների, բուլղարների և վրացիների նկատմամբ: Վերջիններիս հետ հանդիպումներն ավարտվել էին 4:4 հաշվով, սակայն մենք միավորների բացահայտ առավելություն ունեինք և խմբից դուրս եկանք առաջին տեղով:

Կիսաեզրափակչում ամերիկյան ակումբին պարտվեցինք 6:2 հաշվով, բայց ընդհանուր հաշիվը կարող էր այլ լինել: Բանն այն է, որ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթում էր ամերիկացի ըմբիշին 6:2 հաշվով, բայց անակնկալ կերպով պարտվեց: Ցավալի վնասվածք ստացավ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, ով երեք գեղեցիկ հաղթանակ տոնելուց հետո` վնասեց ձեռքը, և մենք ստիպված եղանք հանել նրան հետագա պայքարից:

Այդ պատճառով էլ պարտություն գրանցվեց 70 կգ քաշում: Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեցինք 1:7 հաշվով «Քեֆայաթի»-ին: Միակ հաղթանակը տարավ Գառնիկ Մնացականյանը: Ինչ վերաբերում է մարզիկների ելույթներին` գոհ եմ Գառնիկ Մնացականյանից (57 կգ), Վալտեր Մարգարյանից (57 կգ) և Վալոդյա Ֆրանգուլյանից (65 կգ): Դժգոհ եմ Երվանդ Թադևոսյանից (61 կգ) և Վարուժան Կաջոյանից (74 կգ): Մյուս ըմբիշների ելույթները նորմալ եմ գնահատում»,- ասաց Բաղդադյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կայացել էր նոյեմբերի 26-27-ը, մասնակցում էին 15 ակումբ` Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Հայաստանից, Հունգարիայից , Ղրղզստանից, Մոնղոլիայից, Վրաստանից, Լատինական Ամերիկայից և չորս թիմ Իրանից: Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր իրանական «Քեֆայաթի»-ին:

ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում