Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա»), Լուիս Էնրիկեն («Բարսելոնա») և Խորխե Սամպաոլին (Չիլիի հավաքական) 2015 թվականի լավագույն մարզչի կոչման գլխավոր հավակնորդներն են: Այդ մասին այսօր հայտարարել է ՖԻՖԱ-ի գրասենյակը:
Լավագույն մարզիչների ընդլայնված ցուցակում տեղ էին գտել 10 ազգանուններ:
Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզչին մրցանակ կհանձնվի 2016 թվականի հունվարի 11-ին, Ցյուրիխում: