Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավարտել է իր այցն աֆրիկյան երկրներ, հայտնում է Associated Press-ը:
Պապը Բանգիում, մարզադաշտում մատուցած պատարագից հետո մեկնել է Հռոմ:
Նշվում է, որ չնայած անտանգության ապահովման հետ կապված մտավախություններին՝ Հռոմի պապը կարողացել է այցելել Բանգիում մուսուլմանական անկլավ և պատարագ մատուցել Մայր տաճարում և մարզադաշտում, առանց միջադեպի: