Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Դեկտեմբեր ամսվա աղյուսակում Լևոն Արոնյանը 6-րդ տեղում է: Ի տարբերություն անցած ամսվա` Արոնյանն առաջադիմել է մեկ տեղով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Լավագույն 10 շախմատիստների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դինգ Լիրենը և Սո Ուեսլին:
Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը 43-րդ տեղում է, 88-րդ տեղում Սերգեյ Միքայելյանն է, իսկ Հրանտ Մելքումյանը 95-րդն է: