Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Անվտանգության իշխանական ծխածածկույթը

Հայաստանում ԱԱԾ իրականացրած օպերացիան և ռուս-թուրքական հարաբերության լարումը, որ գրեթե զուգահեռ տեղի ունեցած զարգացումներ էին, էապես սրել են անվտանգության խնդիրը հայաստանյան հասարակական-քաղաքական օրակարգում: Եվ թվում է, որ այս իրավիճակը ադեկվատ է այն մարտահրավերներին, որոնց առաջ կանգնած է Հայաստանը: Սակայն երբ փորձում ենք իրավիճակը հասկանալ մի քանի պարզ հարցերով, ապա առավել քան պարզ է դառնում իրավիճակի ոչ ադեկվատությունը:

Մասնավորապես՝ իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն այս մարտահրավերներին դիմագրավելու, անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար: Երբ համադրենք հնարավոր պատասխանները և ամփոփենք, ընդհանրացնենք, ապա կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ Հայաստանը պետք է զարգանա, դառնա ամուր պետություն, որպեսզի կարողանա կենսունակ ինստիտուտներ ձևավորել՝ և ներքին, և արտաքին անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու համար:

Իսկ ո՞րն է զարգացման առաջնային հիմքը: Իհարկե՝ տնտեսությունը: Ժամանակակից աշխարհում անվտանգություն հասկացությունը տնտեսության անքակտելի մասն է, և առանց զարգացած տնտեսության անհնար է հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ զարգացվածություն, իսկ առանց դրա էլ անհնար են անվտանգության ապահովման մեխանիզմներ: Եվ ըստ այդմ՝ ինչքան Հայաստանում անվտանգության խնդիրը սրվում և օրակարգային է դառնում՝ անկախ առիթներից, այնքան շատ ավելի օրակարգային և սուր պետք է դառնա տնտեսական բանավեճը, բանավեճը տնտեսական իրողությունների ու զարգացումների, տնտեսական քաղաքականության շուրջ:

Սակայն այսօր տեղի է ունենում հակառակը, և անվտանգության մարտահրավերներին ի պատասխան՝ հասարակությանը հորդորներ են հնչում ինչ-որ զգոնության, համախմբվածության, ինչ-որ լրջության մասին: Կարելի է պատկերացնել, որ իշխանությունը այնքան լուրջ է, որ մնացել է միայն հասարակական անլրջությունը:

Այն, որ գոնե հասարակությունը պետք է շատ լուրջ վերաբերվի անվտանգության մարտահրավերներին՝ որևէ կասկած չի հարուցում: Սակայն այդ լրջությունը պետք է ոչ թե վերացական խոսքերի արտահայտում լինի, այլ հակառակը՝ շատ կոնկրետ խոսակցություն անվտանգության և ընդհանրապես պետական կենսունակության առանցքի՝ տնտեսության շուրջ: Լրջությունը կարող է և պետք է լինի հենց սա, արտահայտվի հենց այս հարցադրումներով: Եվ ուրեմն՝ հասարակական-քաղաքական օրակարգի առաջնային կետում այսօր պետք է հայտնվի բանավեճը տնտեսական քաղաքականության, տնտեսական զարգացմանն ուղղված քայլերի շուրջ, առանջին հերթին՝ մրցակցային միջավայրի ձևավորման շուրջ, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարին ողղված գործնական քայլերի շուրջ:

Երբ մենք խոսում ենք ռուս-թուրքական լարումից բխող վտանգների մասին, ապա չենք կարող խոսել, ասենք, հայկական զորագնդերը մարտական պատրաստվածության բերելու մասին, փոխարենը մենք պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը պարտավոր է ավելացնել իր տնտեսական պոտենցիալը՝ ինքնուրույն քաղաքականություն վարել կարողանալու և այդ քաղաքականության արդյունքում սեփական վտանգները չեզոքացնելուն ուղղված դիվանագիտություն բանեցնելու համար:

Որևէ խնդիր՝ լինի քաղաքական կամ դիվանագիտական, Հայաստանը կարող է ինքնուրույն լուծել միմիայն տնտեսական դիվերսիֆիկացիաների խնդիրը լուծելուց հետո: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:

Սակայն այսօր ըստ էության տեղի է ունենում հակառակը, և առկա վտանգները Հայաստանում ստվերում են թողել ամենակարևորի մասին հարցերը կամ՝ ամենագործնականի մասին հարցերը, որ պետք է քննարկվեն և ներկայացվեն իշխանությանը շատ կոնկրետ պահանջներով:

Այդ տեսանկյունից Հայաստանի անվտանգության թեմատիկայի ինտենսիվ շոշափումը՝ ներկայիս բովանդակությամբ, անուղղակիորեն, բայց գործնական տեսանկյունից լուծում է ընդամենը իշխանության անվտանգության հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում