Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խոսքս Մխիթարյանին չի վերաբերում, նա սուպերպրոֆեսիոնալ է․ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր տեղի ունեցավ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը հավաքականի Red Eagles ֆան ակումբի ներկայացուցիչների հետ։

«Ասել եմ, որ տեղի է ունեցել դավաճանություն, խաղ ծախելու հետ կապված խոսք չի եղել։ Անուններ չեմ տալիս, քանի որ դեռ փաստեր չունեմ։ Հավաքականի տղաները նվիրվա՞ծ են խաղում։ Ի՞նչ է նշանակում մեկ մարզմանը մասնակցել, մյուսին հրաժարվել․․․ Չե՞ք կարծում, որ այս տեսակից պետք է ազատվել։ Բոլորը կգան, հունվարին հրավիրելու եմ բոլորին միասին, զրուցեմ։ Այդ ժամանակ ամեն ինչ կներկայացնեմ։ Պայմանագրերը կապեցին, հարստացան ու դադարեցին հավաքականի մասին մտածել։ Այ սրա մասին պետք է խոսել։ Իրենց համար հավաքականը երկրորդական է։ Սա դավաճանություն չէ՞։

Սա չի վերաբերում Հենրիխ Մխիթարյանին, ով սուպերպրոֆեսիոնալ է։ Մտնում է դաշտ ու անկախ ամեն ինչից իր ֆուտբոլն է խաղում։ Բայց նա ի՞նչ պետք է անի, որ հարձակվողը մրցակցի պաշտպանի թիկունքում պաղկվում է։ Ֆուտբոլը բարդ գիտություն չէ, ուշադիր հետևեք ու կտեսնեք՝ ինչ է կատարվում դաշտում։ Գայելն ինչքան պետք է «ճղվի», որ կողքի պաշտպանը խաղա։ Դավաճանության հետ կապված խոսքը չի վերաբերում Հենրիխ Մխիթարյանին, Արազ Օզբիլիսին, Գայել Անդոնյանին, Մարկոսին, Սարկիսովին․․․»,- ասաց Հայրապետյանն ու հավելեց, որ սերբական մամուլի հայտարարության հիման վրա դատախազությունը գործ է հարուցել»։

Հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստների հետ կապված ՀՖՖ նախագահն ասաց․ «Արթուր Եդիգարյանը 20 րոպե հետո քսվում է գետնին։ Ազգային հավաքականն ուրիշ է, սա այլ մակարդակ է։ Բելառուսի առաջնությունում խաղալո՞վ պետք է որոշել հավաքականի թեկնածուներին։ Ինչու՞ պիտի Դենիս Թումնասյանին հրավիրենք, ով մեզ մատների վրա է խաղացնում, 10 անգամ մերժել է առաջարկը։ Մարզիչն ինքն ավելի լավ գիտի, ում կանչել, ում՝ ոչ։ Նա է մարզում թիմը։ Ես ցանկացած մարզչի ասում եմ իմ կարծիքը, ինքն է կայացնում վերջնական որոշումը։ Տոմսերի գների հետ կապված հարցը նույնպես դիտարկվում է։ Մի քանի տարբերակներ կան»։

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մինասյանն ասաց, որ դիտարկվում է սեզոնային գների անցման հնարավորությունը։ Հնարավորություն կտրվի գնել Հայաստանի հավաքականի խաղերի ամբողջական փաթեթ, որտեղ յուրաքանչյուր խաղի կտրվածքով տոմսի գինն ավելի էժան կլինի, քան տոմսարկղերում առանձին խաղերի համար վաճառվող տոմսերի գները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում