Кorrespondent.net-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 29-ի առավոտից սկսած՝ ձգձգվել է ռուսական դրոշով նավերի անցումը Բոսֆորի նեղուցով, որը միմյանց է կապում Սև և Մարմարա ծովերը։ Այդ մասին հայտնել է Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը։
Ռուսական նավերը կիրակի տեղաշարժվել են զիգզագներով ու պտույտներով՝ երկար սպասելով նեղուց մուտք գործելուն։ Այդ օրն այլ երկրների նավերի պարագայում ձգձգումներ չեն գրանցվել։ Ամեն դեպքում նոյեմբերի 29-ի երեկոյան ռուսական դրոշով նավերը մտել են Բոսֆորի նեղուց։