Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր տեղի ունեցավ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը հավաքականի Red Eagles ֆան ակումբի ներկայացուցիչների հետ։
Ֆան ակումբի հիմնադիրներից Դենիս Սարգսյանի հարցին, որ եղել է մարզիչ, ով 200․000 եվրո տարեկան աշխատավարձ է ստացել, բայց թիմը դուրս է բերել աշխարհի առաջնություն, Հայրապետյանն ասաց․ «Արտասահմանցի մարզիչ կբերեմ, եթե վճարման աղբյուր ասեք։ Ֆեդերացիան նման հնարավորություններ չունի։
Մինասյանը ստացել է 10 անգամ պակաս։ Փորձը ցույց է տվել, որ հավաքականի մարզիչը պետք է լինի հայ։ Հայ մարզիչն է մեթալիտետը հասկանում։ Վարդան Մինասյանը վա՞տ մարզիչ էր։ 10 անգամ խոսել եմ նրա հետ, առաջարկել վերադառնալ հավաքական, չի ցանկանում գալ։ Պատրաստ է Հայաստանում ցանկացած ֆուտբոլային գործունեություն ծավալել, բացի հավաքականը գլխավորելուց։ Մինչև տարեվերջ մարզչի մասին հստակ տեղեկատվություն կլինի։
Հայազգի միակ մարզիչը, ում այս պահին տեսնում եմ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, Միշել տեր Զաքարյանն է։ Նա ընտանեկան պատճառներով 2 անգամ մերժել է առաջարկը, բայց երրորդ անգամ եմ հանդիպելու նրա հետ։ Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը չեմ դիտարկում»։
ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է հավաքականի նոր մարզչին առավելագույնը 500․000 եվրո տարեկան աշխատավարձ վճարել։
Նշենք, որ 52-ամյա Միշել Տեր-Զաքարյանը գլխավորում է ֆրանսիական «Նանտ»-ը, որ Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 15-րդ տուրից հետո վաստակած 20 միավորով 10-րդն է։