Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Հայկ Կյուրեղյանի բողոքը անփոփոխ փողնելով առաջին ատյանի դատարանի՝ Կյուրեղյանին 9 տարվա անազատության դատապարտելու որոշումը։
Հայկ Կյուրեղյանը դատարան էր եկել «Կեցցե՛ Հայաստանը, որը վաղն է գալու» գրությամբ պաստառով և պահանջում է բեկանել առաջին ատյանի՝ 9 տարվա ազատազրկման դատավճիռը և արդարացնել իրեն:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց Հայկ Կյուրեղյանին: