Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ Amazon-ը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որոնցում երևում է նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որն ընկերության կողմից օգտագործվում է գնումներն օդով արագորեն հաճախորդներին առաքելու համար։
Հրապարակված տեսանյութում նշված է, որ ԱԹՍ-ն ունակ է բեռը հասցնել մինչև 24 կիլոմետր հեռավորության վրա և հետ դառնալ։ Թռիչքի ժամանակ ԱԹՍ-ը թռչում է մինչև 122 մետր բարձրության վրա։