Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, այսօր ելույթ ունենալով Փարիզում կլիմայի հարցով ՄԱԿ-ի խորհրդաժողովի բացմանը, հայտարարել է, որ գլոբալ տաքացումն ու ահաբեկչությունը երկու լրջագույն մարտահրավերներն են, որոնց բախվել է միջազգային հանրությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես չեմ կարող առանձնացնել ահաբեկչության դեմ մեր պայքարը գլոբալ տաքացման դեմ պայքարից։ Դրանք երկու մեծ գլոբալ մարտահրավերներ են, որոնց մենք բախվել ենք, այդ իսկ պատճառով մենք պետք է մեր երեխաներին թողնենք ոչ միայն ահաբեկչությունից ազատ աշխարհ, այլև աղետներից պաշտպանված մոլորակ»,- ասել է Օլանդը։