TheTelegraph-ը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում՝ «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Լուի վան Գալին:
«Կարմիր սատանաներ»-ը խնդիրներ ունեն Անգլիայի առաջնությունում, ինչի պատճառով բազմաթիվ լուրեր են շրջանառվում, որ Վան Գալը կարող է հեռացվել աշխատանքից:
Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն: Մասնագետն այդ կապակցությամբ հայտարարություն կկատարի «Հանովեր»-ի դեմ խաղից հետո: