Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում նոյեմբերի 25-26-ը տեղի է ունեցել «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով միջազգային 2-րդ պենիտենցիար համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Համաժողովինին մասնակցել են 26 երկրների պատվիրակություններ, որոնց թվում`ինչպեÕ ½ ԱՊՀ անդամ պետությունների և եվրոպական երկրների քրեակատարողական ծառայությունների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, ականավոր գիտնականներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քրեակատարողական ծառայությունից, բացման հանդիսավոր նիստում ԱՊՀ անդամ պետություններից ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ով իր խոսքում բարձր է գնահատել նմանօրինակ մասշտաբային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը` մասնավորապես նշելով, որ տարբեր երկրների քրեակատարողական ոլորտի շուրջ 500-ի հասնող ներկայացուցիչների մասնակցությունը, անշուշտ, բարենպաստ հիմք կհանդիսանա կառուցողական համագործակցության կայուն հարթակորմւթյունն ստեղծելու համար:
Համաժոանաղովի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները, երկօրյա հագեցած աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկելով քրեակատարողական ոլորտի խնդիրները, նախանշել են դրանց համատեղ լուծման ճաանապարհները ինչպես օրենսդրության կատարելագործման, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայի միատեսակության ուղղությամբ:
Բացի այդ, միջազգային 2-րդ պենիտենցիար ֆորումի շրջանակներում քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հանդիպումներ է ունեցել նաև Բելառուսի, Մոլդովայի, Շվեյցարիայի և մի շարք այլ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են քրեակատարողական ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ի հայտ բերված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններ:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի ղեկավարությանը, որի ընթացքում վերջինս բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության բարձր ներկայացուցչությունը և պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ ձևավորված համագործակցության շրջանակներում իրականացնել համատեղ տարաբնույթ միջոցառումներ` երկու երկրարաբնույթ ների քրեակատարողական ծառայությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: