Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կրեմլում Թուրքիայի կողմից ռուսական նավերի համար Սևծովյան նեղուցները փակելու հնարավորությունն անվանել են ապոկալիպտիկ սցենար։
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան առաջարկում է զերծ մնալ նման իրավիճակը քննարկելուց:
«Դեռ կարելի է հաստատել մեկ բան. ռուս օդաչուներն ապահովագրված են վտանգի ծագումից, տեղակայված է ՀՕՊ-ի համապատասխան համակարգ»,- ասել է նա։ Պեսկովն այդպես է պատասխանել այն հարցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները պատերազմական վիճակի պատրվակով Սևծովյան նեղուցները փակելուն ուղղված քայլեր են։
Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Թուրքիայի ղեկավարության գործողությունների կանխատեսելիության աստիճանը բարդ է։ Նոյեմբերի 27-ին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ագրեսիա կորակի, եթե Թուրքիայի մարտական ինքնաթիռը Սիրիայի օդային տիրույթում խփվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրի միջոցով։