Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի հարձակվող Ացամազ Բուրաևի հետ: Այդ մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը:
Ացամազ Բուրաևը ծնվել է 1990 թվականի փետրվարի հինգին՝ Վլադիկավկազում: Նախորդ մրցաշրանը նա անցկացրել է Կապանի «Գանձասար»-ում՝ 14 խաղում դառնալով հինգ գոլի հեղինակ: Մինչև Հայաստան տեղափոխվելը Բուրաևը հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիա»-ում և Վլադիվոստոկի «Լուչ»-ում:
Այսպիսով, Բուրաևը 2015/16 թթ. մրցաշրջանի գարնանային հատվածից առաջ «Բանանց»-ի երրորդ նորեկն է: Մինչ այդ «Բանանց»-ի հետ պայմանագրեր էին ստորագրել Զավեն Բադոյանն ու Կլաուդիո Տոռեխոնը: