Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը գոհ է պոկում վարժությունում բարձրացրած կիլոգրամներից:
«Պոկում վարժության մասին խոսք չկա՝ գերազանց կատարված էր: Հրում վարժությունում, երևի ուժերս չբավարարեցին: Ինձ թվում է՝ կարող էի բարձրացնել, բայց ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա:
Առաջիկայում պատրաստվելու ենք Ֆինլանդիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մեկնելու ենք մեդալների ակնկալիքներով»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է ծանրորդի խոսքերը:
Հյուսթոնոմ ավարատված աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում փոքր բրոնզե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի