Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Աֆրիկա իր այցի ժամանակ հայտարարել է, որ քրիստոնյաներն ու մուսուլմաները քույրեր ու եղբայրներ են՝ փոխանցում է BBC-ն։ Այս մասին հովվապետն ասել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիի մզկիթում մուսուլմաններին հասցեագրված ուղերձում։
Նշվում է, որ մզկիթ այցը դարձել է Ֆրանցիսկոս պապի Աֆրիկա ուղևորության ընթացքում առավել բարդ հատվածներից մեկը։
Նա ԿԱՀ զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքը և զինվել արդարությամբ, սիրով, բարեգթությամբ և հուսալի հաշտությամբ։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև հույս է հայտնել, որ դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները «նոր գլուխ» կբացեն երկրի համար։