Lenta.ru-ի փոխանցմամբ`Փարիզում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ կոնֆերանսի «դաշտերում» պլանավորված չէ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդպիսի հանդիպում տեղի չի ունենալու։ Դեռ գրաֆիկում չկան որևէ շփումներ»,- ասել է նա։
Ավելի վաղ Էրդողանը մի քանի անգամ հայտնել է Պուտինի հետ բանակցելու պատրաստակամություն։