Տնտեսապես ապահով և հարուստ երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն կլիմայի հարցերում, և դրա հետ կապված Շվեդիայի հավակնությունները կայանում են աշխարհում առաջին երկիրը դառնալուն, որն ազատ կլինի վառելիքի հանածո աղբյուրներից։ Այս մասին Փարիզում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ընդլայնումը կնպաստի տնտեսական աճին, կստեղծի աշխատատեղեր։
Վարչապետը նշել է, որ Շվեդիան բնակչության մեկ շնչի հաշվով միջազգային կլիմայական հիմնադրամի խոշորագույն դոնոր է: Հիմնադրամը ստեղծվել է 2009-ին Կոպենհագենում անցկացված կլիմայի հարցով գագաթնաժողովի արդյունքներով։