Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի խաղացող Կառլեն Մկրտչյանը վնասվածքի պատճառով բաց է թողել «Անժի»-ի հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական Twitter-ի էջը:
Ռուսաստանի առաջնության հերթական տուրում «Անժի»-ն մրցում էր «ԲԿՄԱ»-ի հետ:
Այժմ «Անժի»-ն 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի դեկտեմբերի 4-ին՝ մրցելով «Դինամո»-ի հետ: