Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հիմքեր չեմ տեսնում, որ ռուս-թուրքական լարվածությունն ազդի Ղարաբաղյան կարգավորման վրա. Իսկանդարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Պարոն Իսկանդարյան, Ձեր կարծիքով՝ ռուս-թուրքական լարվածությունն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Ղարաբաղյան խնդրի  վրա, և արդյոք կարգավորման առումով կարո՞ղ է ինչ-որ հետևանքներ ունենալ։

-Ես հիմքեր չեմ տեսնում, որ ռուս-թուրքական լարվածությունն ազդի Ղարաբաղյան կարգավորման վրա՝ երեք պատճառով. առաջին՝ որովհետև Թուրքիան չի հանդիսանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացի պաշտոնական մաս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն  և Ֆրանսիան։  Երկրորդ՝ որովհետև թուրք-հայկական հարաբերությունները եղածից ավելի վատը դարձնելը բավականին բարդ է, քանի որ դրանք գրեթե գոյություն չունեն։ Եվ վերջինը՝ երրորդն այն է, որ Մինսկի գործընթացում որևէ բարելավումների  կամ ձեռքբերումների՝ նույնիսկ առանց վերջին իրադարձությունների, ես չէի սպասի, ուստի չեմ կարծում, որ դա ուղղակիորեն կազդի։

– Ձեր կարծիքով՝ ստեղծված լարված իրավիճակում ինչպիսի՞ն է Ադրբեջանի դիրքորոշումը, ռուս-թուրքական այս կոնֆլիկտում ո՞ւմ է նախապատվությունը տալիս Ադրբեջանը, և առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է  ակնկալել այս հարաբերություններում։

– Ադրբեջանն, ինչպես միշտ, կվարի կոմպլեմենտար քաղաքականություն, Ադրբեջանն այս իմաստով կոմպլեմենտար երկիր է, նրանք հայտարարություն կանեն և՛ այս, և՛ այն կողմին ուղղված, կամ ընդհանրապես հայտարարությամբ հանդես չեն գա՝ սպասելով, թե ինչպես կլուծվի այդ իրավիճակը։ Ադրբեջանը բավականին լուրջ կերպով կախված է և՛ Թուրքիայից, և՛ Ռուսաստանից։ Ադրբեջանին ձեռնտու չէ  հարաբերությունները փչացնել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ։ Դա հասկանում են և՛ Թուրքիայում, և՛ Ռուսաստանում։ Ուստի, Ադրբեջանը դադար կառնի և կքայլի այդ երկու՝ բավականին մեծ ժայռերի արանքով, ինչը բավականին ռացիոնալ և հավանաբար ճիշտ է ադրբեջանական քաղաքականության համար։

Այսինքն՝ չարժե՞ սպասել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված իրավիճակում ինչ-որ լարվածություն կառաջանա։

-Ոչ, ինչ-որ խնդիրներ բոլորի մոտ առաջանում են։ Անկասկած, արդեն ինքնին այն, որ ռուս-թուրքական հարաբերությունները վատացել են, ազդում է, սակայն սպասել, որ Ադրբեջանը կտրուկ կփոխի քաղաքականությունը՝ չարժե։

Առաջիկայում սպասվում է Չավուշօղլուի այցը Բաքու։ Դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ կարելի է  սպասել այդ այցից։

– Ադրբեջանցիների ու թուրքերի շփումները բավականին սերտ են ու բավականին մշտական, դրանք բավականին շատ են, այնուհանդերձ՝ դա կապված չէ այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ, անկասկած՝ նրանք այդ մասին նույնպես կխոսեն, սակայն իրավիճակը դեռ գործընթացի մեջ է, այն ավարտված չէ, ռուս-թուրքական փոխհարաբերությունների զարգացումը կարող է փոխվել ամեն ժամ, և մինչ Չավուշօղլուի այցը՝ իրավիճակը կարող է լինել ոչ այնպիսին, ինչպիսին հիմա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում