Ultramir.net-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը մտադիր է սահմանափակել սննդամթերքի հարցում Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ հակվելով զգուշավոր տարբերակի։ Այդ մասին հայտնել է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ռուս բարձրաստիճան պաշտոնյայի։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի հանդեպ կլինեն սննդամթերքի ներկրման ոլորտի սահմանափակումներ, սակայն դրանք կառնչվեն միայն մի շարք տեսակների։ Ռուսաստանը մտադիր է առավել զգուշավոր տարբերակ ընտրել՝ հաշվի առնելով առաջիկա տոները։
Աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը մտադիր է գործել պրագմատիկ ձևով, որպեսզի ռուսական տնտեսությանն ապահովագրի Թուրքիայի դեմ պատժամիջոցների վնասակար հետևանքներից։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է արգելք չդնել թուրքական ապրանքների ներկրկման վրա, փոխարենը միայն սահմանափակել դա։ 2014 թվականին գյուղմթերքների փոխադարձ առևտրի ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի։