Նիդերլանդների ոստիկանությունը հեռացրել է աշխատակցին, որին կասկածել են Ուկրաինայում խոցված Boeing-ի հետ կապված իրերի վաճառքի համար։ «Հուշանվերները» առաջարկվել են հայտարարությունների Marktplaats կայքում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նրան ձերբակալել են ծառայողական դիրքի չարաշահմամբ ստացված գույքի յուրացման կասկածաքով։
«Հուշանվերների» թվում են եղել «Մալայզիական ավիաուղիների» տարբերանշանով անձեռոցիկներ, վթարի պատճառները հետաքննող անձնակազմի հատուկ հագուստը։ Որոշ տվյալներով՝ գնորդներին է ներկայացվել նաև օդանավի բեկոր։
Ոստիկանությունում ներքին հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե նրան հաջողվե՞լ է ինչ-որ բան վաճառել։