Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայից Ռուսաստան է ուղարկվել: Այս մասին հայտնում է TGRT հեռուստաալիքը:
Փոխանցված կադրերում երևում է, որ թուրք զինվորականները դագաղը դնում են ինքնաթիռ: Պաշտոնական զինվորական արարողություն է անցկացվել:
Ռուս օդաչուի մարմինը կիրակի Անկարա է տեղափոխվել թուրքական Հաթայ նահանգից:
Ռուսաստանի դեսպանատուը չի մեկնաբանում օդաչուի մարմինը փոխանցելու գործընթացի և նրան հայրենիք ուղարկելու հետ կապված հարցերը: