«Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոնալդինյոն շնորհավորել է «կապտանռանգույններ»-ին՝ ակումբի հիմնադրման 116-ամյակի կապակցությամբ: 1899 թվականին ակումբը հիմնադրվել է մի խումբ շվեյցարացի, բրիտանացի, իսպանացի և կատալոնացի ֆուտբոլիստների կողմից՝ Ժոան Գամպերի գլխավորությամբ:
«Շնորհավորանքներս «Բարսելոնա»-ին՝ 116-ամյա գեղեցիկ և հաջողություններով լի պատմության կապակցությամբ: Հպարտանում եմ, որ «Բարսելոնա»-ի 116-ամյա պատմության մի մասն եմ կազմում»,- Twitter-ի իր էջում գրել է Ռոնալդինյոն:
Հիշեցնենք՝ տատաղանդավոր ֆուտբոլիստը 207 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում՝ դառնալով 94 գոլի հեղինակ: Ռոնալդինյոն գրառմանը կցել է նաև «կապտանռնագույններ»-ի կազմում իր խփած գոլերից մեկի տեսանյութը: