Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեն Լյայենը հայտարարել է, որ չի բացառում ԴԱԻՇ-ի դեմ գործողության ժամանակ սիրիական կառավարական զորքերի հետ բունդեսվերի ժամանակավոր դաշինքի ստեղծումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախարարի խոսքով՝ ինքը նախկինի պես կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քաղաքական ապագա չունի, և իշխանությունը երկրում պետք է փոխվի։ Միևնույն ժամանակ ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ սիրիական զորքերը կարող են արժեքավոր դաշնակից դառնալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։
Գերմանիան ծրագրում է, իր նշան Ֆրանսիային զորակցության, միանալ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիային։ Այն պատրաստ է տրամադրել հետախուզական ինքնաթիռներ և առնվազն 1 նավ։
Գործողության անցկացման մասին վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Երեքշաբթի դրա հեռանկարները կքննարկի Գերմանիայի կառավարությունը, հինգշաբթի հարցը կուղարկվի խորհրդարանի դիտարկմանը։