«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին վստահ է, որ «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ապագայում գլխավորելու է «Ռոմա»-ն:
56-ամյա մասնագետն, ով այժմ աշխատանք չունի, 1979-1987 թվականներին խաղացել է հռոմեական ակումբում:
«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Անչելոտին գլխավորելու է «Ռոմա»-ն: Ես շատ եմ ցանկանում, որ դա տեղի ունենա»,- Tmw-ը մեջբերում է Ռանյերիի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Անչելոտին կարող է փոխարինել Խոսեպ Գվարդիոլային՝ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: