Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ռուսաստանն ընդունել է որոշում, ըստ որի 2016թ. հայկական կոնյակը դուրս կմղվի այդ երկրի շուկայից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, ռուս-թուրքական այս հակամարտության դեպքում Հայաստանում կրկին ակտիվանում են այն սպասումները, թե Հայաստանին ռուսական շուկա մտնելու նոր հնարավորություններ են ընձեռվում: Չէ՞ որ ՌԴ-ն սկսել է արգելել թուրքական հատկապես գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը: Սա հերթական անհետևանք ակնկալի՞քն է, թե՞ այս դեպքում դրական զարգացումները հնարավոր են:

– Ամենակարևոր հարցը լուծված չէ. դա վերաբերում է արտարժույթին: Մեր ապրանքները մրցունակ չեն Ռուսաստանի շուկայում նաև այն պատճառով, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է, բայց դրամը՝ ոչ այնքան: Այդ պատճառով մենք այսօր չենք կարողանում ՌԴ շուկայում տեղ զբաղեցնել: Եվ եթե իշխանությունները ցանկանում են, որ դեպի ՌԴ արտահանումն ավելանա, պետք է դրամն արժեզրկեն: Միակ ճանապարհը դա է: Պետք է ռուսական շուկայում շատ լուրջ ուսումնասիրություն կատարեն, թե որ ապրանքաշուկան է ազատ և այդ տեղը գրավելու համար պետք է համապատասխան քաղաքականություն իրականացնել: Թուրքիան, օրինակ, հովանավորչական քաղաքականություն է վարում, ֆինանսական օգնություն է ցուցաբերում: Իհարկե, ես դա չեմ ընդունում, բայց դա էլ տնտեսական քաղաքականություն է:

– Այսինքն՝ մեր պետությո՞ւնն էլ պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի արտահանողներին:

– Եթե այդ հնարավորությունն ունենա, բայց մենք հասկանում ենք, որ մեր բյուջեն չունի այդ հնարավորությունը: Եվ նորից գալիս ենք հիմնական հարցին՝ այդ խնդրի նկատմամբ չկա ռազմավարական մոտեցում: Եվ եթե նման քաղաքականություն լիներ, մեր երկիրը ոչ թե պետք է սպասեր ՌԴ կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին կամ նման այլ երևույթներին, այլ պարզապես արտահանումը կզարգացնեինք: Եվ ամեն անգամ երբ նման խնդիր է առաջանում, և մենք նոր հնարավորություններ ենք տեսնում, դրանից օգտվել չի ստացվում:

– Այսինքն՝ Հայաստանը պետք է խնդիրն իր ներսում լուծի և ոչ թե դրսում ստեղծվող հնարավորություններ փնտրի:

– Դուք տեղյա՞կ եք, որ ռուսական գինու շուկայում երրորդ տեղը աբխազական գինին է զբաղեցնում: Դա էժան գինի է և կարողացել է ռուսական շուկայում ֆրանսիական ու իտալական գինիներից հետո երրորդը լինել: ՌԴ գինու շուկայի տասնյակի մեջ մտնում են վրացական ու ադրբեջանական գինիները: Իսկ ի՞նչ եղավ հայկական գինին:

– Նույն՝ դրամի փոխարժեքի պատճառով հայկական գինու արտահանումը դեպի ՌԴ 60-70 տոկոսով նվազել է:

– Այո՛, դա է խնդիրը: Աբխազիայում, ասենք, նույն ռուբլին է, այդ պատճառով էլ գնային մրցակցության առումով խնդիրներ չեն ունենում: Բայց մենք ունե՞նք ռուսական շուկայում տեղ զբաղեցնելու նպատակ: Մենք այդ տասնյակի մեջ չկանք, իսկ եկող տարի գինու, նաև կոնյակի շուկայից դուրս ենք գալու, որովհետև հայտնի է ՌԴ-ում ընդունված այն որոշումը, որի համաձայն պետական պատվերով պետք է գնել միայն տեղական արտադրության կոնյակը:

– Բայց ՀՀ պաշտոնյաների կողմից մեկնաբանություններ եղան, որ դա մեզ չի վերաբերում, և ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայկական արտադրանքը ՌԴ-ում արդեն համարում են որպես տեղական արտադրանք:

– Ընդունում եմ, բայց դուք հասկանում եք, չէ՞, թե դա ինչ է նշանակում: Դա պաշտոնական մեկնաբանություն է, բայց պարզ է, որ առավելություն կտան ռուսական արտադրությանը: Հասկանալի է, որ ԵՏՄ-ում ռուսական ու հայկական արտադրանքը նույն կարգավիճակում են, բայց խնդիրն այն է, որ մեր երկրում նույն ռուսական շուկայում մշտական տեղ ունենալու որևէ ծրագիր չկա: Իսկ ո՞րն է մեր գինու և կոնյակի առավելությունը՝ որակը, ճանաչելիությունը, բայց հիմա փոխարժեքի պատճառով կորցրել ենք այդ տնտեսական առավելությունը: Եվ եթե սպասենք, թե հաջորդ անգամ ՌԴ-ն որ երկրի հետ ինչ խնդիր է ունենալու, որ մենք շուկա գրավելու հնարավորություն ունենանք, դա արդեն լուրջ չէ:

– Իսկ եթե դրամը արժեզրկվի, ՀՀ-ն ունի՞ ՌԴ-ին առաջարկելու արտադրանք:

– Ռուսական շուկան հայկական արտադրանքի համար երբեք փակ չի եղել, ԱՊՀ շրջանակներում կամ երկկողմանի համաձայնությունների շրջանակներում մենք միշտ կարողացել ենք իրացնել մեր արտադրանքը: Բայց կա՞ այդ արտադրանքը: Նայեք մեր արտահանվող ապրանքների տեսականին և կհամոզվեք, որ վերջին տարիներին այն չի ավելացել:

– Արտադրությունը զարգացնելու համա՞ր էլ պետական քաղաքականություն է անհրաժեշտ, թե՞ դա մասնավորն ինքը պետք է անի:

– Մասնավորը շարժվում է այն խաղի կանոններով, որը թելադրում է պետությունը: Իսկ մեզ մոտ խաղի կանոններն այնպիսին են, որ մասնավոր բիզնեսի զարգացումը հնարավոր են դարձնում առանձին մարդկանց համար միայն: Պետական քաղաքականությունը պետական հովանավորչական քաղաքականությունը չէ:

– Հայաստանում մշակվում է խաղող, բայց եթե բերքը մի փոքր շատ է լինում, գյուղացին չի կարողանում այն իրացնել: Եվ այս տարի մենք ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գյուղացիները չկարողանալով իրացնել բերքը՝ այն ցուցադրաբար թափում էին: Արտադրվում է կաթ, այն շատ էժան գնով է իրացվում, ինչը անասնապահությամբ զբաղվելը ոչ ձեռնտու է դարձնում: Արդյունքում անասնագլխաքանակի մորթ է իրականացվում: Բայց ՌԴ-ն ունի այս և մեր երկրում արտադրվող շատ ապրանքատեսակների կարիքը: Ինչո՞ւ չենք կարողանում մեր ապրանքը հասցնել այդ երկիր:

– Ուրեմն մի բան այն չէ, հակառակ պարագայում այդ ապրանքները կհայտնվեին ռուսական շուկայում: Բայց տեղի ունեցավ հակառակը: Երբ ռուբլին արժեզրկվեց, ՌԴ հարավային շրջանների կաթնամթերքը հայտնվեց ՀՀ խանութներում: Դա տնտեսական մեխանիզմ է, որն աշխատեց: Այս դեպքում պետությունը պետք է անհանգստանա, որ կաթնամթերքի ավելցուկ է առաջանում ու արտահանելու միջոցներ ձեռնարկի: Կա՛մ դրամն ենք արժեզրկում, կա՛մ մարդկանց ենք օգնում:

Իշխանությունները դեռևս գարնանից գիտեին, որ խաղողի հաջող բերք է լինելու, և համապատասխան մարդկանց համար խաղողի իրացումը պետք է դառնար առաջնահերթ խնդիր: Եվ ասում էին, որևէ խնդիր չի լինի, բայց ինչու էին այդպես ասում, երբ գիտեին մթերող ընկերությունների հնարավորությունները: Եվ աշնանը գյուղացիներին ու ֆերմերներին անելանելի վիճակի մեջ դրեցին: Եվ եթե այդ մարդկանց հայտարարությունները չլինեին, միգուցե գյուղացիները կփորձեին արտահանող կազմակերպություններ գտնել: Հետո էլ ասում են, թե բա դուք էլ մեր վիճակի մեջ մտեք, մթերողը չի կարողանում մթերի կամ իրացնի իր արտադրանքը: Բա գյուղացուն ո՞վ է պատասխան տալու, որ նա իր խաղողը մշակելու համար վարկ է վերցրել, հիմա էլ չի կարողանում իրացնել, որ վարկը մարի:

Մեզ մոտ որևէ ատյանում խնդրի լուծման բանալին չունեն, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ լուծման բանալին իրենց ձեռքում չէ: Իրենք սպասում են հրահանգի: Սա չաշխատող մոդել է: Պետք է ստեղծել մեխանիզմ, որը մթերման հարցն էլ կլուծի, գյուղացու ֆինանսական հարցն էլ կլուծի, երկրի զարգացման հարցն էլ կլուծի: Բայց մեխանիզմը չի ստեղծվում, որովհետև եթե այն գործեց, մենք կունենանք հարուստ գյուղացի, ապահովված քաղաքացի, որը քաղաքական պարտադրանքի չի ենթարկվի:

– Ինչ վերաբերում է դրամի էլ ավելի արժեզրկմանը, մեր պաշտոնյաները պատճառաբանում են, թե դա անթույլատրելի է, քանի որ կտրուկ թանկացում տեղի կունենա, ինչի արդյունքում աղքատությունը կավելանա:

– Դուք եկաք ամենակարևոր հարցին, որտեղ փակուղի է: Եթե ուզում եք արտահանումը խթանել, դա նշանակում է, որ գների բարձրացում պետք է տեղի ունենա: Դուք չեք ցանկանում, որ գների բարձրացում տեղի ունենա, դա նշանակում է, որ տնտեսությունը չի զարգանա: Սա տնտեսագիտության մեջ աքսիոմատիկ խնդիր է, որի լուծումը տրված է. առաջին հերթին երկրի ներսում պետք է մրցակցություն լինի: Եթե կա մենաշնորհ, որը հովանավորվում է իշխանությունների կողմից, տնտեսական այդ գործիքը չի աշխատի: ԿԲ-ի վարած քաղաքականությունն արդյունավետ չէ միայն այն պատճառով, որ շուկայում ազատ մրցակցություն չկա: ՌԴ-ն կարող էր անցած դեկտեմբերին օգտագործել 350 մլրդ դոլարի պահուստներ և դոլարի փոխարժեքը պահեր, ասենք, 40 ռուբլու սահմաններում, բայց այսօր չէր ունենա պահուստներ, և այսօր իր տնտեսությունը կմեռներ: ՌԴ-ն գնաց արտակարգ քայլի, ունեցավ ռուբլին մոտ երկու անգամ արժեզրկելու տնտեսական համարձակությունը, որպեսզի կարողանա տնտեսության մեջ մրցակցային վիճակ ստեղծել: Մեզ մոտ չկա այդ համարձակությունը:

Իսկ ինչ է ասում այս տարվա մեր բյուջեն՝ այս բյուջեն նշանակում է, որ մեր իշխանությունն այլևս անելիք չունի և պարզապես պետք է հեռանա: Դա կառավարությանն էլ է վերաբերում: Այսպիսի բյուջե ունեցող կառավարությունն ընդհանրապես իրավունք չունի ակնկալել, որ պետք է զբաղվի տնտեսական կառավարմամբ: Այսինքն՝ տնտեսության լուծումը գտնվում է մեր երկրում, և դա ենթադրում է, որ պետք է փոխել կառավարման համակարգը: Եվ դա նաև տնտեսական դաշտից դուրս է գտնվում, դա քաղաքական լուծում է ենթադրում՝ մենաշնորհների ու կոռուպցիայի վերացում, ազատություններ տնտեսական, քաղաքական, մամուլի ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում