Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լավ կլինի, եթե ամեն ինչ ավարտվի հիասթափությամբ

Ռուս-թուրքական միջադեպից հետո Ռուսաստանում հասարակական-քաղաքական բառապաշարում սկսել է հաճախ հայտնվել «ցեղասպանություն» բառը: Ավելին՝ ՌԴ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սեգեյ Միրոնովը հայտարարել է, որ Պետդումա է մուտք արվել օրինագիծ, որով պատասխանատվության է ենթարկվում հայերի ցեղասպանությունը չճանաչելը:

Սա մոտավորապես այն օրինագիծն է, որն օրենք է Շվեյցարիայում, և որի դեմ ՄԻԵԴ-ը կայացրեց Փերինչեքի գործով հայտնի վճիռը: Սա մոտավորապես այն օրինագիծն է, որը Ֆրանսիան էր փորձում ընդունել, և այն անցավ բոլոր պետական ատյաններով՝ արգելակվելով լոկ սահմանադրական դատարանում: Եվ այս օրինագիծն ընդունողը այն Ռուսաստանն է, որը ընդամենը մի քանի ամիս առաջ հանդիսանում էր աշխարհաքաղաքական կենտրոններից միակը, որը ներկա հյուրերից ամենաբարձր՝ Պետդումայի նախագահի մակարդակով էր մասնակցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը «ջրելու» համար կազմակերպված Գալիպոլիի 100-ամյակի թուրքական հանդիսություններին: Ահա այս Ռուսաստանն այսօր օրինագիծ է պատրաստել, որով պատասխանատվության է ենթարկվելու նա, ով չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հայերի ցեղասպանության հանդեպ այդ «հոգատարության» բռնկումը անկասկած պայմանավորված է Թուրքիայի գործողություններով, որոնք դարձան ռուսական օդանավի անկման և օդաչուներից մեկի մահվան պատճառ: Այն, որ Ռուսաստանը որպես Թուրքիայի դեմ գործիք կիրառելու էր հայկական հարցը՝ որևէ կասկած չկար: Ռուսաստանը միշտ է կիրառել այդ հարցը, բայց երբ Թուրքիայի հետ գործարքների է գնացել կիրառել է այդ հարցը լռեցնելու ջանքերի տեսքով, իսկ երբ Թուրքիային պետք է եղել պատժել կամ սպառնալ, հայկական հարցը կիրառվել է հենց այսպես, այսինքն՝ «ճանաչման» տեսքով:

Հանուն արդարության պետք է նկատել իհարկե, որ հայկական հարցը ըստ էության, այս կամ այն չափի շեղումով, մեծ հաշվով, նույն նկատառումներով էլ կիրառել են աշխարհաքաղաքական բոլոր մյուս կենտրոնները՝ այն դարձնելով ընդամենը Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների պարզաբանման գործիք: Երբ հարկ է եղել պատժել Թուրքիային՝ հիշել են, երբ հարկ է եղել մոռանալ՝ մոռացել են: Սա աշխարհաքաղաքականության, համաշխարհային գործերի բնույթն է, որտեղ հրեշ ու հրեշտակ փնտրելը փնտրողի խնդիրն է, ոչ թե նրանց, ովքեր այդպիսին են կամ այդպիսին չեն: Իսկ հայ ժողովուրդը հենց փնտրողի դերում է, ինչը վկայում է ստեղծված իրավիճակը:

Բանն այն է, որ թուրք-ռուսական օդանավային միջադեպից հետո հայ ժողովրդի մի ստվար զանգված ձեռքերն է շփում, թե ահա ուր որ է Ռուսաստանը այնպես կտրորի Թուրքիայի ոտքը կամ քիթը, որ Ստամբուլը կդառնա արյան ծով: Ընդ որում՝ ոչ բոլորն են, իհարկե, դրանից Արևմտյան Հայաստան ակնկալում, ինչպես ասենք՝ Ստալինից են ակնկալել, իսկ հետո սովետա-ռուսական պրոպագանդայի ազդեցությամբ համարել, թե այ ԱՄՆ-ը ատոմային ռումբ գցեց Ճապոնիայի վրա, դրա համար էլ Ստալինը Արևմտյան Հայաստանը չազատագրեց: Շատերը հասկանում են, որ ինչքան էլ անվերապահ հավատան Պուտինին, միևնույն է՝ նա Արևմտյան Հայաստան ազատագրող չէ, բայց գոնե ակնկալում են, որ բարոյական հարված կստանա Թուրքիան, և հայությունն էլ կապրի հոգեկան բավարարություն: Եվ սա չարի ու բարու որոնման շարքից է, որով ցանկացած աշխարհաքաղաքական իրադարձության արձագանքում են հայերը՝ դրանում ոչ թե սեփական ձևակերպված շահ դնելով և այդ շահը հետապնդելու հնարավորություններ քննարկելով, այլ սպասելով, թե ինչպես հերթական կենտրոնը իր հարցերը կլուծի հայկական հարցով՝ ոչ թե նպաստելով ընդհանուր առմամբ այդ հարցի լուծմանը, այլ ուղղակի մաշելով այդ հարցը:

Բնականաբար, հայության սպասելիքները գերառանձնահատուկ են Ռուսաստանից, որի վերաբերյալ կա անվերապահ և կույր հավատ, որը ենթակա չէ ռացիոնալ որևէ դիտարկման ընդհանրապես բոլոր հարցերում՝ ոչ միայն հայկական հարցի: Եվ եթե, օրինակ, միջին վիճակագրական հայը ԱՄՆ-ի, նույնիսկ Ֆրանսիայի և այլ արևմտյան պետությունների դեպքում մտքի մի ծայրով կարող է անցկացնել ու լեզվի ծայրով էլ դուրս բերել, որ հայկական հարցը խաղարկում են իրենց շահերի համար, ապա Ռուսաստանի դեպքում, իհարկե, կասկած անգամ չկա, որ Կրեմլը եթե անում է, ապա անում է բացարձակապես հայերի համար:

Այդպիսին է իրողությունը, և սա, իհարկե, տասնամյակներով ձևավորված հետևանք է: Պարզապես այն հերթական անգամ, ըստ որում՝ առավել քան ցցուն կերպով, որևէ դեպքից ավելի ցցուն կերպով դրսևորելու է այն լրջագույն խնդիրը, որ, իբրև համաշխարհային թատերաբեմում պետականությամբ հանդերձ հայտնված ազգ կամ ժողովուրդ, ունի հայությունը իր կեսական շահերն ու նպատակները արժանապատիվ և ինքնուրույն կերպով հետապնդելու հարցում:

Ռուսաստանն, իհարկե, որևէ կերպ չի ընդունելու այն օրինագիծը, որի մասին գրառում է արել Միրոնովը: Ռուսաստանը կարող է ինչ-որ բան անել Թուրքիային, բայց ինքն իրեն չի անի ոչ մի բան: Իսկ միայն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան այսօր աշխարհում մահմեդականների քանակով երկրորդ քաղաքն է, իսկ թե ինչքան է մահմեդական, թյուրքալեզու կամ իսլամադավան բնակչությունը Ռուսաստանում ընդհանրապես՝ թերևս ավելորդ է հաշվել կամ հիշեցնել: Հայերի ցեղասպանության մասին այդօրինակ օրենքի ընդունումը ուղղակի նշանակելու է հարվածի տակ վերցնել այդ բնակչությանը, այսինքն՝ Ռուսաստանի գրեթե կեսին, եթե ոչ ավելիին:

Կա՞ մեկը, ով տրամաբանական կամ բանական է համարում այդօրինակ զարգացումը: Եվ սա դեռ մի կողմ դրած՝ մնացյալ գործոնները, որոնք պատմության ընթացքոմ Թուրքիային ու Ռուսաստանին պարբերաբար մոտեցրել ու հեռացրել են, կամ ավելի շուտ հեռացրել են, որպեսզի երկուսն էլ լավ գիտակցեն, որ չեն կարող առանց միմյանց և կրկին մոտենան: Սա է իրականությունը, որը հերթական անգամ հիասթափության առաջ է կանգնեցնելու հայ ժողովրդին: Թեև, իհարկե, շատ լավ կլինի, եթե կանգնենք հիասթափության, ոչ թե մեծ կամ փոքր այլ կորուստների առաջ, ինչպես մեկ դար առաջ կանգնեցինք համանման զարգացումների արդյունքում:

Մինչդեռ, թվում է, որ այս անգամ գոնե իրավիճակը պետք է հայ ժողովրդին իռացիոնալ սպասումների և ակնկալիքների՝ թեկուզ բարոյական հաղթանակների սպասման բերելու փոխարեն բերի պետական ազգին բնորոշ այն մտայնության, որ ի վերջո ազգային խնդիրները լավ թե վատ, բայց հետապնդել և սպասարկել կարող է միմիայն սեփական պետությունը, իսկ այլ պետությունները կարող են գործընկեր ու աջակից լինել, բայց բացառապես հենց այդ դեպքում՝ երբ ինքդ տեր ես, ոչ թե սպասող:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրը լոկ հայկական հարցին տեր լինելու մասին չէ, այլ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերության խնդրին, որովհետև Հայաստանն է Թուրքիայի հետ հարևանը, սահմանակիցը, հետևաբար Հայաստանը պետք է ինքը չափի իր համար վտանգներն ու ռիսկերը, և որոշի Թուրքիայի հետ հարաբերության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում