Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

«ԼՂ շրջակա տարածքների հանձնումը ներառող սցենարն այսօր ավելի հավանական է». Stratfor-ի վերլուծաբան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իսկապես որոշ իմաստով ակտիվացրեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումները: Նոյեմբերի 9-ին ՌԴ արտգործնախարարի երևանյան այցից հետո ռուսական «Կոմերսանտ» թերթը հրապարակեց մի հոդված՝ «Լեռնային Ղարաբաղը միակցում են մաքոքային դիվանագիտությանը» վերտառությամբ, որում նշվում էր, թե Լավրովը եկել էր քննարկելու Ռուսաստանի նախապատրաստած խաղաղության գաղտնի ծրագիրը:

Հղում անելով բանակցային գործընթացին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներին՝ հոդվածի հեղինակները գրում են, թե կարգավորման տարբերակներից մեկը նախատեսում է Հայաստանի կողմից տարածքային զիջումներ Ադրբեջանին: Սրա դիմաց Ադրբեջանը թեև չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անջատումը, բայց փոխարենը մեծ լավություն է անում մեզ՝ խոստանալով պատերազմ չսկսել Հայաստանի և Ղարաբաղի դեմ:

«Խաղաղության ծրագրի տարբերակներից մեկը, որն այժմ քննարկվում է, այսպիսի տեսք ունի. հայերը վերադարձնում են Ադրբեջանին Ղարաբաղի շրջակա գրավյալ շրջանների մեծ մասը՝ պահպանելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է՝ ևս մի շրջան: Բաքուն իր հերթին պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, բայց ըստ ծրագրի՝ պարտավորվում է չլուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Դրա երաշխիքը կարող են լինել խաղաղապահ ուժերի (ՄԱԿ կամ ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաև Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը:

Բաքուն և Երևանը, սակայն, պաշտոնական մակարդակով չեն խոսում նմանատիպ լուրջ զիջումների մասին՝ պահպանելով իրենց նախկին դիրքորոշումը: Բաքվի համար հնարավոր առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի ճանաչումն է Ադրբեջանի կազմում և մնացյալ գրավյալ տարածքների անվերապահ վերադարձը»,- մասնավորապես նշված է «Կոմերսանտի» հոդվածում:

Հայկական մամուլն այս տեղեկությունը մեկնաբանեց այն համատեքստում, որ Մոսկվան խոստացել է Բաքվին իրականացնել կարգավորման այս տարբերակը, եթե Ադրբեջանը միանա Եվրասիական տնտեսական միությանը: Ու թեև ՌԴ արտգործնախարարությունն անմիջապես հայտարարությամբ հերքեց այս տեղեկությունը, կասկածները Հայաստանում դեռևս չեն փարատվել:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման այս սցենարի հավանականությունը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում գնահատեց ամերիկյան «Սթրաթֆոր» (Stratfor) հետախուզական-վերլուծական կենտրոնի (Օստին, Տեխաս) Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին՝ կարծիք հայտնելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում այն ավելի հավանական է թվում, քան նախկինում: Հեղինակավոր վերլուծաբանը խոսեց նաև Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությունների, այդ տեսանկյունից Հայաստանին ու մեր տարածաշրջանին սպառնացող հնարավոր վտանգի և Թուրքիայի տարածաշրջանային դերակատարության մասին:

– Պարոն Չաուսովսկի, կարգավորման այսպիսի տարբերակն ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք:

– Հաշվի առնելով Ռուսաստանում և կովկասյան տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական կլիման՝ այդպիսի սցենարը, որը կներառի Լեռնային Ղարաբաղի շրջակա որոշակի տարածքների հանձնումը, այսօր շատ ավելի հավանական է, քան հրադադարի համաձայնագրին հաջորդած վերջին 20 տարիներին: Հակամարտության կարգավորման մասին համաձայնագիրն ունի լուրջ խոչընդոտներ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այդ խոչընդոտների մեջ ամենևին վերջին տեղում չէ, բայց կան նաև որոշ զարգացումներ դիվանագիտական և ռազմական ճակատում, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ կարող է փոխզիջում լինել հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերի միջև:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպելու են մինչև այս տարեվերջ: Այս համատեքստում ի՞նչ հնարավորություններ կան այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացման համար:

– Եթե Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը քաղաքական կամք դրսևորեն սկսելու տարածքները Հայաստանի անվտանգության և տնտեսական երաշխիքներով փոխանակելու հարցի քննարկումը, դա իսկապես կարող է հանգեցնել շփման գծում բռնությունների, ռազմական գործողությունների նվազեցման: Առանցքային հարցը պետք լինի յուրաքանչյուր կողմի կարողությունը գնալու զիջումների, ինչպես նաև այն, թե որքանով արտաքին խաղացողները, ինչպես, օրինակ, Թուրքիան կամ Միացյալ Նահանգները, կաջակցեն կամ կխանգարեն բանակցություններին:

– Եվրոպան այսօր կանգնած  է անվտանգության աննախադեպ խնդիրների առաջ՝ մերձավորարևելյան իրադարձությունների և մասնավորապես Սիրիայի հակամարտության հետևանքով: Այս անկայունությունը կարո՞ղ է տարածվել նաև Հարավային Կովկասում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության գոտում: Արդյո՞ք այս խնդիրը պետք է անհանգստացնի մեզ:

– Քիչ հավանական է, որ Մերձավոր Արևելքի և Սիրիայի անվտանգության խնդիրներն ուղղակի ազդեցություն ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու վրա: Այդուհանդերձ, կարող են լինել երկրորդական և անուղղակի ազդեցություններ՝ ներառյալ Ռուսաստանի մասնակցությունը սիրիական հակամարտությանը և նյութատեխնիկական աջակցությունն ու տարանցման ուղիները Կովկասի տարածքով: Սակայն «Իսլամական պետության» կամ զինյալ այլ խմբավորումների՝ Մերձավոր Արևելքից դեպի Հարավային Կովկաս ներթափանցելու սպառնալիքների մասին խոսակցությունները հիմնականում չափազանցված են: Տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ավելի շատ պայմանավորված են տեղական գործոններով:

– Թուրքիան այդ ահաբեկչություններից անմիջապես հետո՝ նոյեմբերի 14-15-ին, Անթալիայում հյուրընկալեց «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի մասնակիցներին: Կարծես թե Ֆրանսիայի և Սիրիայի իրադարձությունների հետևանքով Թուրքիայի դերը Արևմուտքի համար գնալով մեծանում է: Համաձա՞յն եք սրա հետ: Այս հանգամանքն ինչպե՞ս կարող է ազդել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վրա:

– Թուրքիան կարևոր դեր է խաղում Կովկասում՝ որպես Ադրբեջանի անվտանգության դաշնակից և տարածաշրջանային խաղացող, որը տնտեսական ու քաղաքական սերտ կապեր ունի Ադրբեջանի ու Վրաստանի հետ: Թեև մի քանի տարի առաջ Անկարայի դիվանագիտական ջանքերն ի վերջո ձախողվեցին, այնուամենայնիվ Թուրքիան շահագրգռված է կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ: Ներկա իրավիճակում, երբ Ռուսաստանն առերևույթ ավելացնում է իր միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի հասնելու նպատակով, Թուրքիայի արձագանքը և պոտենցիալ ներգրավումը այդպիսի համաձայնագրին կարևոր է լինելու, քանի որ ցանկացած նմանատիպ գործարք կարևոր հետևանքներ է ունենալու նաև Անկարայի համար:

Հ. Գ. Հարցազրույցն արվել է մինչև նոյեմբերի 24-ի միջադեպը՝ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումը, որը փաստորեն նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում և նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում