Արևմտյան մամուլի հաղորդմամբ` Մերի-Քեյթ Օլսենը և Օլիվյե Սարկոզին ամուսնացել են, հայտնում է spletnik.ru-ն: Փակ արարողությանը, որը տեղի է ունեցել զույգի Նյու Յորքի տանը, հրավիրված են եղել միայն նրանց բարեկամները և մոտ ընկերները` մոտ 50 մարդ:
Հիշեցնենք, որ 29-ամյա դերասանուհու և Ֆրանսիայի նախկին նախագահի 46-ամյա եղբոր սիրավեպը սկսվել է 2012 թվականին: Սա Օլիվյեի երկրորդ ամուսնությունն է (նա ունի 2 երեխա), իսկ Մերի-Քեյթը ամուսնանում է առաջին անգամ: