Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, դերասանուհի Քորթնի Քոքսը և Snow Patrol խմբի առաջատար Մակդեյդը չեղյալ են հայտարարել իրենց նշանադրությունը և բաժանվել են, հայտնում է Starslife-ը:
Մոտ աղբյուրները հայտնել են, որ դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, սակայն Քորթնին այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, քանի որ գտնվում է ճնշված վիճակում: Նախաձեռնությունը եղել է երգչի կողմից և դերասանուհու համար հանդիսացել է տհաճ անակնկալ:
Հիշեցնենք, որ դերասանուհու և երաժշտի միջև սիրավեպը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերին, իսկ 2014 թվականի ամռանը նրանք նշանվել են: