«Վեսթ Բրոմվիչ»-ի շվեդ պաշտպան Յոնաս Օլսոնը խորհուրդ է տվել իր հայրենակցին` Զլատան Իբրահիմովիչին տեղափոխվել Անգլիա, տեղեկացնում է Goal.com-ը:
«Զլատանը փայլուն մարզավիճակում է: Նա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է: Հույս ունեմ, որ նա կտեղափոխվի Անգլիա:
Երբ Զլատանը լավ տրամադրություն ունի, ապա նա դառնում է աշխարհի ամենավտանգավոր հարձակվողը: Կարծում եմ, որ նա կարող է ուժեղացնել Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր ակումբի»,- հայտարարել է Օլսոնը: