Անկախ Քրդստանի ստեղծումը միայն ժամանակի հարց է: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
«Կարծում եմ, որ վաղ թե ուշ Քրդստանը կհայտարարի իր անկախության մասին»,- ասել է Զեմանը:
Չեխիայի առաջնորդի խոսքով` ինքը հանդիպել է Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ, որն ասել է, որ պատրաստվում է հանրաքվե անցկացնել այս թեմայի վերաբերյալ:
Բացի դրանից՝ Չեխիայի նախագահը հիշեցրել է քրդերի դեմ Թուրքիայի պայքարի մասին: Սակայն քրդերի զինված մասը փաստացիորեն այն միակ ցամաքային ուժն է, որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ` ասել է Զեմանը:
«Կա նման ասացվածք՝ «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է»: Թուրքիայի թշնամությունը քրդերի հանդեպ հանգեցնում է նրան, որ Թուրքիան տատանվում է՝ միանա՞լ ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, թե՞ ոչ»,- հավելել է նախագահը: